Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մանդարինի կեղևի բուժիչ հատկությունները. tert.am

Մանդարինի կեղևի բուժիչ հատկությունները. tert.am

Մանդարինը համեղ ու օգտակար միրգ է, որը դուր է գալիս գրեթե բոլորին, սակայն մարդիկ, սովորաբար, դեն են նետում դրա ամենաօգտակար մասերից մեկը՝ կեղևը: Մանդարինի կեղևը պարունակում է եթերայուղեր, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, ֆիտոնցիդներ, կարոտինոիդներ, C և A վիտամիններ և մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ուստի նման օգտակար հումքը չի կարելի դեն նետել:

Մանդարինի կեղևում պարունակվող նոբիլետինն ու տանժերինն իջեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը և պայքարում են նորագոյացությունների դեմ, իսկ կալիումն անհրաժեշտ է արյան ճնշումը կարգավորելու և շաքարը գլիկոգենի վերածելու համար:

Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները

1. Փորափքանքի և դիսբակտերիոզի դեպքում

Հարկավոր է 1 թեյի գդալ մանդարինի չորացրած ու մանրացրած կեղևն ավելացնել ցանկացած ուտեստի (օր.՝ վարսակի շիլային կամ կաթնաշոռին):

2. Բրոնխիտի դեպքում

2 ճաշի գդալ չորացրած կեղևին ավելացնել 1,5 բաժակ եռման ջուր, 5 րոպե դնել շատ թույլ կրակի վրա, այնուհետև ծածկել կափարիչը, թրմել մոտավորապես մեկ ժամ և քամել: Թուրմն ընդունել տաքացրած վիճակում օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, կես բաժակ:

3. Չոր հազի մեղմացման և իմունիտետի ամրապնդման համար

2 ճաշի գդալ չորացրած կեղևին ավելացնել 1 բաժակ օղի, մեկ շաբաթ թրմել մութ վայրում և քամել: Ստացված թուրմից 20 կաթիլ լուծել քիչ քանակությամբ եռացրած ջրում և ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ:

4. Ինհալացիաներ գրիպի, մրսածության ու հազի ժամանակ

Մի բուռ չորացրած ու մանրացրած կեղևին ավելացնել եռման ջուր և 10-15 րոպե շնչել այդ ջրի գոլորշին: Դրական փոփոխությունները կնկատվեն արդեն հաջորդ օրը:

5. Եղունգների սնկային հիվանդություն

Հարկավոր է օրական 2 անգամ եղունգներին քսել մանդարինի կեղևի թուրմ: Թուրմը պատրաստել, ինչպես նկարագված է 3-րդ բաղադրատոմսում:

6. Նյարդային գերլարվածություն, սթրես

Մանդարինի կեղևը մանրացնել և լցնել բնական կտորից պատրաստված փոքրիկ պարկի մեջ: Այսպիսի բուրավետ պարկը հարկավոր է դնել անկողնու մոտ:

7. Սրտխփոց, անքնություն

Հասարակ թեյի հետ կարելի է թրմել նաև մի պտղունց մանդարինի չորացրած կեղև՝ ստանալով հիանալի բուրավետ ու բուժիչ հավելում:

Հարկ է հիշել, որ մանդարինի կեղևը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ մրգի վրա նախ` լցվել է եռման ջուր, այնուհետև` այն լվացվել է հոսող ջրով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. Horoshulya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ